23/05/2024 20:47
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հետ են հանդիպել Շիրակի մարզի ավագանիները․ Հանդիպելու ցանկություն են հայտնել նաև ավագանիներ՝ այլ մարզերից
«Շիրակը հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի և Շիրակի մարզի ավագանիների միջև։
Հանդիպման մասին հայտարարությունից հետո, սույն նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն են հայտնել ավագանիներ նաև Երևանից ու ՀՀ այլ մարզերից։ Մայիսի 24֊ին տեղի կունենա ևս մեկ ընդլայնված հանդիպում, այլ համայնքներից ժամանող ավագանիների մասնակցությամբ, որի արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։