23/05/2024 13:53
«Ի՞նչ համերաշխություն, ո՞ւմ միջև». Անահիտ Ավանեսյանը Բագրատ Սրբազանին հանդիպելու նպատակ չունի
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բագրատ Սրբազանի հետ հանդիպման նպատակ չունի։
«Ո՛չ, իհարկե։ Ինչո՞ւ պետք է հանդիպեմ։ Ես չգիտեմ, թե ինչ է հայտարարում` ի՞նչ համերաշխություն, ո՞ւմ միջև, դրա համար հանդիպման նպատակ չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողի դիտարկմանը՝ նա եկեղեցու հոգևոր հայր է, իսկ «դուք ո՞ր եկեղեցու հետևորդ եք»՝ Ավանեսյանն արձագանքեց. «Հայ առաքելական եկեղեցու, և ի՞նչ»։
Նա ասաց, թե Բագրատ Սրբազանը հանդիպում է ոչ թե հոգևոր հարցեր քննարկելու, այլ՝ այլ նպատակներ ունի։