23/05/2024 18:23
Լուի Բոնոն ու Արմեն Գրիգորյանը «երկարաժամկետ խաղաղության» մասին են խոսել
Մայիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել բանակցային գործընթացի շրջանակներում ընթացող վերջին զարգացումներին և երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ օրակարգի շրջանակն ընդգրկող հարցեր»: