23/05/2024 20:57
Պատմությամբ հաստատված է՝ ոչ մի դավաճան իր մահով չի գնացել․ Գորիսի հոգևոր հովիվ
Նա մանրադրամ է, ամեն տեղ մանրում են, News.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի հոգևոր հովիվ Ահարոն քահանա Մելքումյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին, ով երեկ ԱԺ-ում հայտարարել էր, թե «ինչ վեղար էլ ուզում են՝ հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են՝ դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու, այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքը»։
Հոգևոր հովիվն այս առնչությամբ ասել է․ «Ինչ վերաբերում է Պապ թագավորին, Պապ թագավորն այլասերված էր, իրեն իսկապես սպանեցին: Պատմությամբ հաստատված է՝ ոչ մի դավաճան իր մահով չի գնացել:
Ցավոք սրտի, իրեն դժոխք է ճանապարհելու օտարերկրացին՝ բրիտանացին: Բրիտանացին երկրիս գլխավոր հրեշին կճանապարհի դժոխք: Այո, անգլիացին է ճանապարհելու, ցավոք սրտի, որպեսզի հայի ձեռքը չընկնի: Ինձ թվում է, որ ինքը դա կանխազգում է, դրա համար է իրեն պատերով տալիս: Այն, որ եկեղեցին դուրս է եկել, նշանակում է՝ իրենց կարգավիճակը շատ վատ է»: