23/05/2024 14:16
Հայրենադարձների մասնակցությունն այս ճգնաժամային իրավիճակում առանցքային է. Պետրոսյան
Երկար տարիներ մեր երկրից «ուղեղների արտահոսք» է եղել, հիմա, ի դեմս ձեզ, մենք շտկում ենք այդ խնդիրը, հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նա ավելացրեց․ «Առանցքային է հայրենադարձների մասնակցությունն այս ճգնաժամային իրավիճակում, որտեղ մենք պետականաշինության գործընթաց սկսելու հրամայականի առաջ ենք կանգնած։ Ձեր դերն այստեղ խորքային է։ Անչափ շնորհակալ եմ և հույս ունեմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր մասնակցություն կունենա այս պատմական փուլին»։