23/05/2024 11:47
ՔՊ-ն տեղափոխվում է Հանրապետության փողոց. շենքի ամսական նվազագույն վարձավճարը՝ 10,3 մլն դրամ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղափոխվեց ՀՀ կառավարության շենքի մոտ` Հանրապետության թիվ 47 հասցե, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
843,83 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 630 քմ մակերեսով հողամասը կտրամադրվի ՔՊ-ին վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով:
Անշարժ գույքի ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ:
Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա 40 հասցեում։
Վարձակալված տարածքում տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակն էր։ Այդ շենքի հետնամասում՝ Մելիք Ադամյան փողոցում է տեղակայված «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակը։ ՔՊ-ի նոր գրասենյակի հարևանությամբ գտնվում է նաև ՀՅԴ-ի գրասենյակը։