24/05/2024 21:52
Պիելոնեֆրիտը՝ երեխաների մոտ․ Անհրաժեշտ հետազոտություններ
Մանկական տարիքում ամենահաճախ հանդիպող պաթոլոգիաներից են միզուղիների վարակը և պիելոնեֆրիտը։
Ինչպիսի ախտանիշների են բնորոշ միզուղիների վարակին
ընդհանուր թուլություն,
ախորժակի անկում,
փորլուծություն, փսխում,
չափավոր դեղնուկ, ջերմության բարձրացում, որն էլ կարող է հանգեցնել նեոնատալ սեպսիսի։
Երկու տարեկանից ցածր երեխաների շրջանում կարող է դիտվել ջերմության բարձրացում, դիսպեպսիա, մեզից տհաճ հոտ։
Երկու տարեկանից բարձր՝ կարող է զարգանալ սուր ցիստիտ կամ պիելոնեֆրիտ, դրանք են դիզուրիկ երևույթներ, ցավ վերցալքային շրջանում, ջերմության բարձրացում, որն ընթանում է դողով և սարսուռով, գոտկային շրջանի ցավերով։
Տվյալ հիվանդության զարգացմանն են բերում գրամ բացասական և գրամ դրական մանրէները։
Սնկային ախտահարումները բնորոշ են ցածր իմունիտետ ունեցող հիվանդներին։
Պաթոլոգիան հայտնաբերելու համար անհրաժեշտ հետազոտություններ են՝
մեզի ընդհանուր քննություն,
մեզի բակ քննություն,
արյան ընդհանուր քննություն,
բիոքիմիական քննություն,
որովայնի սոնոգրաֆիկ քննություն,
մանկական գինեկոլոգի զննում,
Միզային համակարգի բնածին անոմալիաների դեպքում անհրաժեշտ է կատարել գործիքային հետազոտություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ