24/05/2024 12:08
Կիրանցի դպրոցում շրջանավարտները նշում են «Վերջին զանգը»
Կիրանց գյուղի դպրոցում մեկնակել է Վերջին զանգի միջոցառումը։ Դպրոցը 9-րդ դասարանն ավարտող 8 շրջանավարտ ունի, հայտնում է «Ազատություն»-ը։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 24-ին, հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում հնչելու է «Վերջին զանգ»-ը: Հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին և 25-ին ավարտական դասարաններում կազմակերպված են «Վերջին դաս» միջոցառումները:
Այս տարի վերջին զանգը հնչելու է 1547 կրթական հաստատությունում։