23/05/2024 22:55
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները սադրում են հացադուլի պատճառով առողջական վատ վիճակում գտնվող Լեո Նիկոլյանին, ապա հրում ու վայր են գցում նրան (Տեսանյութ)
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Հայաստանի գործող իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան և ով «Զվարթնոց» օդանավակայանում տևական ժամանակ գտնվելով հացադուլի մեջ՝ առողջական ծանր վիճակում է, այսօր բռնության է ենթարկվել հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Այդ մասին տեղեկանում ենք Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից, որտեղ նաև տեսանյութ է տեղադրված։
Պարզվում է՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Օդանավակայանի աշխատակիցները, իշխանությանը հաճոյանալու նպատակով, սկսում են վիրավորել Լեո Նիկոլյանին, որպեսզի նա կորցնի ինքնատիրապետումը և կոնֆլիկտ հրահրվի՝ նրան ձերբակալելու և արտաքսելու համար, սակայն Նիկոլյանը սադրանքին տեղի չի տալիս, փորձում է խուսափել կոնֆլիկտային իրավիճակից։ Դրանից հետո օդանավակայանի աշխատակիցներից մեկը դիտմամբ հրում ու վայր է գցում հացադուլի պատճառով առանց այն էլ առողջական վատ վիճակում գտնվող Նիկոլյանին։ Նա ընկնում է գետնին և չի կարողանում տեղից շարժվել։