24/05/2024 16:59
Լեո Նիկոլյանի նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել
Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ՔԿ-ում դեռևս ոչ տվյալ անձից, ոչ էլ որևէ սուբյեկտից հաղորդում չի ստացվել։
Հիշեցնենք՝ երեկ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը, որն արդեն տևական ժամանակ հացադուլ է իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, բռնության է ենթարկվել օդանավակայանի աշխատակիցների կողմից։ Տեսանյութը նկարած քաղաքացիները պնդում են, որ օդանավակայանի աշխատակիցները սադրել են Լեո Նիկոլյանին՝ փորձելով նրան երկրից արտաքսելու առիթ ստեղծել։