«2018 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ»․ Փաշինյանի ուղերձը

24/05/2024 21:41

«2018 և 2021 թվականներին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ»․ Փաշինյանի ուղերձը


Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ուղերձը․

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Այսօրվանից` 2024 թվականի մայիսի 24-ից, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ստանձնեցին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ սահմանազատված հատվածների պահպանությունը։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ սահմանազատված հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Սահմանազատման այս գործընթացը հասկանալիորեն վերջին ամիսների ամենաքննարկվող թեման է, և կարևոր եմ համարում, որ մեզնից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր քաղաքացի հստակ պատասխան ունենա հետևյալ հարցերի. ի՞նչ է կատարվում մեր երկրում, ի՞նչ է կատարվում մեր երկրի հետ, ինչու՞ է կատարվում այդ ամենը և որո՞նք են այս կետից հետագա ընթացքի հնարավոր սցենարներն ու այլընտրանքները:

Առանցքային գործոնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարությունն է, որ ՀՀ կառավարությունը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա Իրական Հայաստանի ռազմավարությունն է, այն Հայաստանի ռազմավարությունը, որի ոսկեգույն քարտեզ-պատկերն ամեն առիթով բոլորիդ ցույց եմ տալիս: Ահա, այս Հայաստանի մասին է խոսքը:

Իսկ ինչու պիտի այս քարտեզը բանավեճեր հարուցի, կրքեր բորբոքի: Մի պարզ պատճառով. ոչ միայն նախորդ 33 տարում, այլև դրանից առաջ էլ մեր սոցիալ-հոգեբանության օբյեկտը, նպատակն ու նպատակակետն ա՛յս Հայաստանը չի եղել:

Ու սրա համար եղել են օբյեկտիվ պատճառներ: Այդ պատճառներից առանցքայինը դարերով պետություն չունենալու մեր ազգային դժբախտությունն է, որն ինքնին պիտի մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ վառ պահեր պետականությունը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչն է եղել:

Բայց պետություն երազելիս՝ մենք հենվել ենք այն հիշողությունների վրա, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական ավանդույթից. Երվանդունիների Հայաստան, Արտաշեսյան Հայաստան, Արշակունյաց Հայաստան, Բագրատունյաց Հայաստան, Կիլիկյան Հայաստան: Այդ Հայաստաններն իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նույնական և համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին մեր պատկերացումների կոնկրետացման և առարկայացման օբյեկտիվ խոչընդոտ է դարձել:

Սա կարող է էական չթվալ, բայց պատկերացրեք՝ դուք ուզում եք տուն կառուցել, բայց վստահ չեք, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն եք ուզում կառուցել: Մինչև այս հարցերում ձեր պատկերացումները չկոնկրետանան, դուք չեք կարող կառուցել այդ տունը և շինարարությանն ուղղված ձեր ջանքերը երբեք չեն առարկայանա: Առավելագույնը, որ կունենաք՝ քաոտիկ գործողություններն են, որովհետև դուք այդպես էլ չեք կողմնորոշվում, թե որ տարածքում եք ուզում տուն կառուցել, ինչ դիրքով, ինչ չափի:

Առաջին Հանրապետության գոյության կարճ ընթացքում, մենք չհասցրեցինք կոնկրետանալ Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումներում:

Երկրորդ Հանրապետությունը սովետականն էր, որն ինքնիշխան պետություն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնվող երկիր, և այս փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախության և անկախ Հայաստանի մասին մտածելու համար: Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկվում էին քրեական հետապնդման և սպառնալիք էին Խորհրդային Միության անխախտության համար:

Հայերիս ազգային ուժեղ ինքնագիտակցության դեմ Խորհրդային Միության մղած պայքարի մեթոդներից մեկը ՀԽՍՀ հայերի անկախության երազանքները Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Միության տարածքից դուրս ուղղորդելն էր, երբեմն աշխարհքաղաքական, երբեմն էլ Հայկական ԽՍՀ-ն որպես հայոց պետականության վերստեղծման պոտենցիալ տարածքի ընկալումը թուլացնելու և արմատախիլ անելու նպատակով: Խորհրդային Միությունը խթանում էր Հայկական ԽՍՀ-ից դուրս հայրենիք փնտրելու բանաձևը հայերիս շրջանում:

Այս և մի շարք այլ գործոնների բերումով հայրենիքի փնտրտուքը դարձավ հայերիս ենթագիտակցության հենասյուներից մեկը: Հայրենիքում հայրենիք փնտրելու այդ բանաձևն անվնաս էր Խորհրդային Միության համար, որովհետև պետականության վերստեղծման երազանքներն ուղղորդում էր Հայկական ԽՍՀ-ից, երբեմն ընդհանրապես ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաև դառնում աշխարհքաղաքական գործոն, որ Խորհրդային Միությունը կարող էր օգտագործել միջազգային իր հարաբերություններում:

Իսկ նրանք, ովքեր հայոց պետականության զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպես հակասովետական գործունեության կրողներ, հայտնվում էին բանտերում և քաղաքական լուսանցքներում, այսինքն՝ նրանց կողմնակիցները չէին բազմապատկվում:

Ահա այս, հայրենիքից դուրս հայրենիք, պետություն փնտրելու մտածողության պայմաններում է, որ ձևավորվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, որն ինքն իրեն դիրքավորեց ոչ թե որպես սեփական քաղաքացիների ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժեք և ամբողջությամբ տեղավորվում էր հայրենիքի փնտրտուքի խորհրդահայ բանաձևի մեջ:

Այստեղ է, որ հայտնվեցինք վերը նկարագրված վիճակում, երբ այնքան էլ վստահ չենք ինչ տարածքի վրա ենք ուզում պետություն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել և ինչ չափերով:

Եվ հայրենիքի փնտրտուքը վերահաստատվեց որպես Երրորդ Հանրապետության առանցքային սոցիալ-հոգեբանություն:

Երրորդ Հանրապետության խորքային պրոբլեմների մի հսկայական մասը կապված է հենց սրա հետ:

Չեմ կարող պարծենալ, թե այս ըմբռնումն ունեցել և հայեցակարգային այս նրբությունները գիտակցել եմ միշտ կամ իմ վարչապետության ողջ ընթացքում: Այս օրակարգին համակարգված ձևով առնչվել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո՝ խորությամբ և գործնականում տեսնելով այն սպառնալիքները, որ կախված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա, այլև ընդհանրապես մեր պետության գոյության վրա:

Եվ հետևաբար, հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպես վարչապետ, հետևյալն է՝ ինչպե՞ս ենք պատրաստվում ապահովել Հայաստանի Հանրապետության հարատև ու բարեհաջող ապագան:

Ահա այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ հանգեցրել Խաղաղության օրակարգին և Իրական Հայաստանի տեսլականին, որոնք խորապես կապված են մեկը մյուսի հետ:

Եթե մեր ռազմավարական տեսլականն Իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժվար խաղաղությունը հնարավոր չի լինելու, որովհետև մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք և հետևաբար, ամեն ինչ անելու է մեր պետականությունը կամ ֆիզիկապես ոչնչացնելու, կամ նրա զարգացումը թույլ չտալու համար:

Եվ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան չենք ծախսում Իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրա, չենք ունենում այն արդյունքները, որ կարող էինք ունենալ, և Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան խոչընդոտվում է կրկնակի: Եվ խաղաղությունը, որ այնքան հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, դառնում է առավել անհասանելի:

Այս պայմաններում էականորեն վնասվում է մեր երկրի ինքնիշխանությունը, որովհետև երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտորեն չեն նույնականանում քո երկրի միջազգայնորեն լեգիտիմ սահմանների հետ, դու ստիպված ես բացել ճանապարհն ուրիշների անհամաչափ ազդեցությունների համար, որովհետև քեզ թվում է, թե այդպիսով ուժ և աջակցություն ես ստանում առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը:

Այսպիսով, ահա, կրկին հայտնվում ենք հայրենասիրության Խորհրդահայ մոդելի մեջ: Հենց այս մոդելն է, որ հայրենիք հասկացությունը տարանջատել է պետություն հասկացությունից՝ լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը Հայկական ԽՍՀ-ն, թեկուզ ոչ լիարժեք, բայց պետությունը հայրենիք չհամարի, որովհետև այդ պետությունը հայրենիք համարելու հաջորդ քայլը, անկախության գիտակցության խորացումն էր լինելու:

Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարությունը ոչ թե տարանջատում, այլ փորձում է վերստին միավորել, նույնացնել հայրենիք և պետություն հասկացությունները, որովհետև դա է Հայաստանի Հանրապետությունը կայացնելու և հզորացնելու միակ ճանապարհը, հակառակ դեպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտրտուքի վրա՝ կասկածի տակ դնելով հայրենիք-պետության ապագան:

Որպես մեկը ձեզնից, որ հենց ձեզնից մանդատ է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձևերի վրա, այս դարակազմիկ օրակարգի, այս թնջուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44-օրյա պատերազմից առաջ ու դրանից հետո: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպես ապագայի ու ապագա սերունդների, այնպես էլ այսօրվա ու այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամեն ինչ անենք, որ սահմանազատված սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար Իրական Հայաստանը դառնա ազգային և պետական գաղափարախոսություն ու հայեցակարգ:

Եվ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետև ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանությունից դեպի Իրական Հայաստանի հոգեբանություն, և այդ նույն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

Մենք անցնում ենք այդ ճանապարհը, և այդ ճանապարհի վերջում մեր Ավետյաց երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը, այն տարբերությամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ հաճախ չենք նկատում մեր Ավետյաց երկիրը, և այն չնկատելու բերումով ենք շարունակում Ավետյաց երկրի փնտրտուքը: Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:

Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն: Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին:

Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:

Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն: Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի:

Ինչպե՞ս, քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ ս/թ մայիսի 7-ի ասուլիսում, այլ ելույթներում ու այս ձևաչափով նույնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:

Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, և թե ինչու՞ է դա տեղի ունենում:

Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կյանքում և մեր գիտակցության մեջ: Դա բարդ, ցավոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պետք է անցնենք: Դա անկախության և ինքնիշխանության շարժում է, որը մենք պետք է հասցնենք իր հանգրվանին, և ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելությունը: Մեր առաքելությունն է պետությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն և ոչ թե քաղաքացուն ծառայեցնում է իրեն:

Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր 25/11/2024 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով 25/11/2024 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել 25/11/2024 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր 25/11/2024 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան 25/11/2024 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 25/11/2024 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր 25/11/2024 11:28 Հայաստան-ԵՄ. ահա, թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան 25/11/2024 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է 25/11/2024 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան 25/11/2024 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը 25/11/2024 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել 25/11/2024 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times 25/11/2024 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել 25/11/2024 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել 25/11/2024 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում 25/11/2024 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին 25/11/2024 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը 25/11/2024 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան 25/11/2024 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ