24/05/2024 18:51
Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին խորհրդակցությունների նպատակով Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր հայտարարել, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։