24/05/2024 18:38
ԵՄ երկրների միասնականությունը «ճաքեր է տալիս»․ Բորել
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ ԵՄ անդամ երկրների միասնականությունը սկսել է «ճաքեր տալ»։
TVE հետուստաալիքին տված հարցազրույցում Բորելը հայտարարել է, որ արդեն մի երկիր կա, որն այլևս չի ցանկանում մասնակցել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։ Նա չի հստակեցրել՝ որ երկրի մասին է խոսքը։
«Զգույշ եղեք, մեր միասնաականությունն սկսում է «ճաքեր տալ» »,- ասել է Բորելը՝ հավելելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության վերաբերյալ ևս ԵՄ-ում միասնական դիրքորոշում չկա։
Բորելը նշել է նաև, որ ԵՄ-ն աշխարհին պետք է ցույց տա, որ երկակի ստանդարտներ չի կիրառում։
«Բայց, ցավոք, աշխարհն այսօր համարում է, որ մենք երկակի ստանդարտներով ենք առաջնորդվում»,- ասել է նա։