24/05/2024 16:40
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
ՀՀ Կառավարությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել են մամուլում տարածված տեղեկությունները, թե Մհեր Գրիգորյանը մեկնել է Աշխաբադ։
Այն մասին, թե Աշխաբադում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում հայաստանյան պատվիրակությունը գլխավորելու է Գրիգորյանը, ավելի վաղ հայտնել էր «Սպուտնիկ Արմենիա»-ն, նշելով, թե լուրն իրենց հաստատել են կառավարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների նիստին Հայաստանից մասնակցում է ԱԱԾ պետի տեղակալը՝ Սամվել Հայրապետյանը: