24/05/2024 20:40
ԱՄՆ-ի ու Արևմուտքի տրամադրած զենքերով հարվածներ են հասցվում ՌԴ տարածքին․ Լավրով
ԱՄՆ-ից և Արևմտյան երկրներից Կիևին մատակարարվող զենքերով արդեն հարվածում են Ռուսաստանի քաղաքացիական օբյեկտներին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ամերիկյան զենքն արդեն կիրառվում է ռազմական գոտուց դուրս գտնվող տարբեր թիրախների ուղղությամբ։ Ամերիկյան և արևմտյան երկրների զինատեսակներով հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին, առաջին հերթին՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին ու բնակելի թաղամասերին»,- ասել է Լավրովը։