24/05/2024 16:48
ԿԳՄՍՆ-ն հայտարարում է դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հանրակրթության պետական նոր չափորոշչով պայմանավորված՝ 1-ին, 4-րդ և 9-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման համար:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով՝ բացառությամբ դասագրքի հավակնող ուսումնաօժանդակ նյութի օֆսեթ եղանակով օֆսեթ թղթի վրա տպագրված ազդօրինակ նմուշների ու դրանց էլեկտրոնային տարբերակի, որը ներկայացվում է առձեռն՝ հայտը ներկայացնելու հաջորդ օրը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դրամաշնորհային մրցույթների 1-ին մասի 5-րդ գլխի 5.3 կետի դ) ենթակետի պահանջները կատարելիս ֆիզիկական անձինք պետական ռեգիստրի վկայականի պատճենների փոխարեն պետք է կցեն անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Մրցույթների վերաբերյալ մանրամասներն ու ժամկետները հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքի «Դրամաշնորհային ծրագրեր» բաժնում: