24/05/2024 15:35
Շուրջ 30 հազար կին շարժական մամոգրաֆի միջոցով մարզերում անցել է անվճար հետազոտություն, նրանցից 261-ը ստանում է անվճար բուժում
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն ընդունել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի դրամաշնորհային ուղղության ղեկավար Թամարա Մալսագովային:
Քննարկվել է առողջապահական համակարգի կայուն զարգացման, բնակչության համար ծառայութունների հասանելիության ապահովմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի ընթացքը:
Լենա Նանուշյանն ընդգծել է հատկապես կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ծրագրի կարևորությունը, որի շնորհիվ շուրջ 30 հազար կին շարժական մամոգրաֆի միջոցով մարզերում անցել է անվճար հետազոտություն, նրանցից 261-ը ստանում են անվճար բուժում:
Լևոն Հակոբյանը և Թամարա Մալսագովան անդրադարձել են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին, ժամկետներին, մասնավորապես` Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի կառուցման, ինչպես նաև ԱՆ ՀՎԿԱԿ Արտաշատի և Արմավիրի մասնաճյուղերի արդիականացման աշխատանքների ընթացքին, խնդիրներին և հնարավոր լուծումներին:
Հանդիպմանը քննարկվել են նաև առաջիկա ներդրումային և դրամաշնորհային ծրագրերի հնարավորությունները` առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումների համատեքստում: