24/05/2024 22:12
Որպես հիմնական խնդիր՝ պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը․ Վարդան Ոսկանյան
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն անդրադարձել է Սրբազան պայքարի այս փուլին։
«Ոչ մի կասկած չկա, որ Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին նախանշված հանրահավաքը լինելու է մարդաշատ։
Դրա համար կան գրեթե բոլոր օբյեկտիվ նախադրյալները, որոնցից կարևոր է ոչ միայն պայքարի խարիզմատիկ առաջնորդի առկայությունը, ինչն ակնհայտ ձեռքբերում է նման գործընթացների համար, այլ նաև իշխանության վարած հատկապես անվտանգային քաղաքականությունից հայաստանցիների խոշոր և ակտիվ հատվածի անթաքույց դժգոհությունը։
Այս առումով Սրբազան պայքարի՝ մայիսի 26-ին բազմամարդ հրապարակ ունենալն, ըստ էության, այլևս գերխնդիր չի լինելու, ուստի՝ որպես հիմնական խնդիր, պետք է ձևակերպվի հրապարակի ներուժի քաղաքական կապիտալացումը»,- գրել է Վարդան Ոսկանյանը։