24/05/2024 12:20
Արևմուտքը փորձում է ԱՊՀ-ում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ տնօրեն
Արևմտյան երկրները փորձում են ԱՊՀ երկրներում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխությունների» համար։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը` ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:
Նրա խոսքով` համագործակցության պետություններում իշխանությունը զավթելու նպատակով արևմտյան կենտրոնները ձևավորում են վտարանդի կառավարություններ։ Նա մեղադրել է արևմտյան խաղացողներին՝ ներքին ճգնաժամերի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Այդ նպատակով օգտագործվում են ազդեցության գործակալությունները, վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները, ոչ առևտրային կազմակերպությունները և կեղծ անկախ լրատվամիջոցները։
Բացի այդ, ըստ Բորտնիկովի, ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան Ռուսաստանի գործընկերների դեմ պատժամիջոցների քողի տակ ցանկանում են ԱՊՀ տարածքում առևտրի և ֆինանսական գործարքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել, որպեսզի կարողանան քայքայել ցանկացած պետության տնտեսություն։ ԱՊՀ երկրների վրա ռազմաքաղաքական և տնտեսական ճնշումները շարունակվում են։
Նա նշել է, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար։