24/05/2024 15:24
Նորամուծություն է պարկեշտ, ազնիվ Սրբազանի առաջնորդությունը, բայց փրկիչների փնտրտուքը մեզ լավ տեղ չի տանում. Սուրեն Սահակյան
ՔՈ նախկին անդամ, տնտեսագետ Սուրեն Սահակյանը գրել է.
«Սրբազանը հայտարարել ա, թե․ «վարչապետի թեկնածուի անունն ամենակարևոր հարցը չէ՝ հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները»։
Սրբազանի հետ հանդիպում են մարդիկ, նա ամեն օր լսում ա նրանց, որոնց, գուցե, էդ հարցը չի հետաքրքրում։ Եվ հնարավոր ա՝ էդ պնդումը ձևավորվել ա նրա հանդիպումներից։ Մինչդեռ իրականությունը շատ հեռու ա դրանից։ Մարդկանց մեծամասնությունը ո՛չ միայն ցանկանում ա լսել էդ մարդու անունը, այլև պահանջ ունի վստահ լինելու, որ նա ապագա պլանները իրականացնելու կոմպետենցիա ունի։ Օրինակ՝ Վազգեն Մանուկյանի թեկնածության դեպքում ժողովուրդը դրան, մեղմ ասած, շատ կասկածամտորեն ա վերաբերվել։ Մայիսի 26-ին հնարավոր ա՝ հրապարակն ընդունի ամենատարբեր հայացքների ու գաղափարներ կիսողների, բայց էդտեղ հնչող խոսքից ա կախված, թե ինչ բովանդակություն ու կազմ կունենա հրապարակը մայիսի 27-ին։
Ես էն մարդկանցից մեկն եմ, որի մայիսի 27-ի օրը կախված ա մայիսի 26-ին բեմից հնչող տեքստի բովանդակությունից՝ թե՛ ապագա թեկնածուի անձից, թե՛ նրա կոմպետենցիաներից։ Եթե ամեն ինչ մնա նույնը, ապա անհասկանալի ա, թե ինչի պետք ա այլ զարգացում լինի, քան 2021 ու 2022 թվականներին ծավալված շարժումները, առավել ևս, որ գործող անձանց մեծամասնությունն էլ նույնն ա։ Նորամուծություն ա պարկեշտ, ազնիվ Սրբազանի առաջնորդությունը, բայց փրկիչների փնտրտուքը մեզ լավ տեղ չի տանում։ 2018-ին էլ «փրկչի» փնտրտուքով տոգորված հանրությունը համոզված էր, թե գտավ, բայց պարզվեց՝ ոչ թե մեր, այլ Ալիևի ու մեզ շրջապատող թյուրքական աշխարհի հետույքի փրկչին ա գտել։ Ակնհայտորեն, մեր հավաքական ամբողջությունը «փրկիչ» գտնելու ոչ մի կոմպետենցիա չունի, չի ճանաչում՝ էդ ինչ ա, ոնց պետք ա փոխհարաբերվել դրա հետ և ինչ պահանջներ դնել կամ խնդրել նրան»։