24/05/2024 11:50
Ավելի քան 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Թուրքիայի հյուսիսում
Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից տարածված հայտարարության համաձայն՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել Թուրքիայի Չորում Նահանգի Մեջիթոզյու շրջանում: Խորությունը կազմել է 13.3 կմ:
AFAD-ի հաղորդմամբ` ցնցումը զգացվել է նաև հարակից շրջաններում: Պաշտոնական աղբյուրներում երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռևս չկան: