Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից. Էդուարդ Թոփչյան

24/05/2024 13:12

Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից. Էդուարդ Թոփչյան


ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը հարցազրույց է տվել ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթին:

-Պարո՛ն Թոփչյան, վերջերս Դուք այցելեցիք մեր բանակի զինվորներին, շփվեցինք նրանց հետ, տեսաք նրանց կենցաղը, ապրելակերպը, շոշափեցիք տրամադրությունը: Ինչպիսի՞ն էին Ձեր տպավորությունները:

-Կարգապահության, կազմակերպվածության շունչը զգացվում էր զորամաս մտնելու առաջին պահից: Զորամասը նորոգ էր, կոկիկ, խնամված: Զինվորները ձիգ էին, մարզված, ինքնավստահ: Նույնիսկ ինձ թվաց՝ բոլորը բարձրահասակ են ու թիկնեղ: Զինվորների սնունդը բազմազան էր ու որակով: Ինձ հաճելիորեն զարմացրեց աղջիկների ստորաբաժանումը և այն իրողությունը, որ զինվորական կանայք նույնքան մարտական էին տրամադրված, որքան տղամարդիկ: Ես տպավորված էի ու ոգևորված:

-Երկրի հաջողությունը յուրաքանչյուր բնագավառի, յուրաքանչյուր քաղաքացու հաջողությունների հանրագումարն է: Ձեր անցած ճանապարհը, Ձեր կենսագրությունը մեծ հաջողության պատմություն է: Ինչպե՞ս է այն տրվում:

-Քրտնաջան աշխատանքով: Որտեղ կա նվիրում ու տքնանք, այնտեղ ծնվում է հաղթանակը: Հաջողությունը այցելում է նրան, ով չի բավարարվում անգամ երևելի ձեռքբերումներով, կանգ չի առնում, այլ շարժվում է առաջ՝ համոզված, որ առջևում միշտ էլ չնվաճված բարձունքներ կան, ու կատարելությունը սահման չունի:

-Բարձունքներ նվաճած եւ վաստակ ունեցող մարդկանց կենսագրությունը միշտ էլ հետաքրքիր է եւ ուսանելի, Ձերը՝ առավել եւս, քանի որ ծնվել եք ճանաչված արվեստագետների ընտանիքում, եւ Ձեր մանկության, պատանեկության մասին պատմելիս, բնականաբար, պիտի հիշատակենք նաեւ նրանց՝ Ձեր պապին՝ Էդուարդ Թոփչյանին, հորը՝ Ստեփան Թոփչյանին…

-Պապիս մասին շատ բան չեմ կարող պատմել. ցավոք, ես փոքր էի, երբ նա մահացավ, ու շատ բան չեմ հիշում։ Գրականագետ Էդուարդ Թոփչյանի մասին լսել եմ հորիցս, հորեղբայրներիցս, բարեկամներից, ծանոթներից։ Պապիս անվանակիցն եմ, ու նաև այս հանգամանքն է հաճախ պատճառ դառնում, որ ինձ հետ շփվելիս հիշեն նրան սիրով, ակնածանքով, ջերմությամբ եւ երախտագիտությամբ։ Պապս 30 տարի ղեկավարել է Գրողների միությունը։ Սա արդեն անուրանալի վաստակ է, գործ, հայրենասիրություն: Կարծում եմ` բոլորս էլ բնավորության ինչ-ինչ գծեր ժառանգել ենք մեր նախնիներից։ Ուստի, պիտի հիշեմ նաև մորական տատիս՝ գրականագետ, պրոֆեսոր Արշալույս Բաբայանին, որի բնավորության ամենաշեշտված գիծը արդարամտությունն էր։ Մինչ օրս նրա ուսանողները հիշում են, թե որքան ազնիվ ու անկաշառ էր նա։ Այդ գիծն իմ խառնվածքում էլ կա։ Աշխարհում ոչ մի ուժ չի կարող ստիպել ինձ դեմ գնալ խղճիս եւ արդարությանը։

-Ձեր ընտանիքում գրեթե բոլորը գրականագետներ էին, իսկ ինչպե՞ս եղավ, որ Դուք երաժշտությամբ տարվեցիք։

-Մեր ընտանիքում սիրում էին արվեստ։ Միշտ լսում էին գեղեցիկ, բարձր երաժշտություն, հետաքրքրվում էին նկարչությամբ, թատրոնով։ Մի խոսքով՝ կենցաղը արվեստով էր ներծծված։ Սակայն ես երազում էի օդաչու դառնալ։ Ինչ ակունք ուներ այդ երազանքը, հիմա չեմ հիշում, բայց երկինքը, բարձրությունը, թռիչքը ձգում էին։ Ինչպես հիմա, այնպես էլ փոքր ժամանակ, իմ կերպարը հեռու է եղել երաժշտի, ջութակահարի դասական կերպարից՝ նուրբ, խաղաղ, ժամերով պարապող, ուսման ծարավ… Ես ճարպիկ, աշխույժ երեխա էի, բակի տղա, ընկերներ ունեի հասարակության ամենատարբեր խավերից… Ես անցա բակային կյանքի դպրոցը՝ իր ողջ վայրիվերումներով։ Ես երաժշտական դպրոց ընդունվեցի երաժիշտ մորս նախաձեռնությամբ, բայց, այդուհանդերձ, չթողեցի ֆուտբոլի պարապմունքները։ Երաժշտականի ուսուցիչներս կանչում էին մորս եւ հորդորում հետեւել ինձ, որ ավելի շատ պարապեմ, քանի որ երաժշտական տվյալներս ակնառու են, ու ուսուցիչներս փայլուն «երաժշտական» ապագա էին կանխորոշում ինձ համար։ Ֆուտբոլիս մարզիչն էլ իր հերթին խորհուրդ էր տալիս թողնել ջութակը ու աշխարհը նվաճել ֆուտբոլով։

-Իսկ ո՞րն էր Ձեր ընտրությունը…

-Ես գնում էի իմ ճանապարհով։ Երաժշտության ասպարեզում բոլոր մեծ ու փոքր հաջողությունները ինձ տրվում էին թեթեւ ջանքերով, ակտիվորեն մասնակցում էի բակային առօրյային եւ հաճախում էի ֆուտբոլի խմբակ։

Անկեղծ ասած՝ ես առանձնակի հոգս չէի պատճառում ծնողներիս։ Փոքրուց ղեկավարելու, առաջնորդելու հակում եմ ունեցել, ինքս էի իմ հետեւից տանում, ոչ թե հետեւում էի ուրիշներին, ազդեցությունների չէի ենթարկվում, այդ պատճառով էլ մեծ պրոբլեմներ չէի ունենում։ Անգամ ամենափոքր տարիքում հայրս ինձ հետ խոսում էր հասուն մարդու պես, այնքան լուրջ ու մեծավարի, որ ծիծաղ էր հարուցում։ Ես նույն կերպ վերաբերվել եմ իմ տղային։ Ձայնը բարձրացնելու առիթ չի եղել, դիտողություն հազվադեպ եմ արել, ու հենց դա է պատճառը, որ խոսքս նրա համար կարեւոր է, ազդեցիկ։ Երբ ես ընդունվում էի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, գերազանց հանձնեցի բոլոր մասնագիտական քննությունները, սակայն հայերենին լավ չէի պատրաստվել, ավելի կոնկրետ՝ անգիր բանաստեղծությունների մի մասը չէի սովորել։ Խնդրեցի հորս օգնել։ Մեկ հեռախոսազանգը բավական էր, որ ես հեշտ ու հանգիստ հաղթահարեի այդ արգելքը, սակայն հայրս մերժեց։ Սովորիր՝ ասաց։ Դու այդ 64 բանաստեղծություններն անգիր գիտե՞ս՝ փորձեցի պաշտպանվել։ Ժամանակին իմացել եմ՝ պատասխանեց հայրս, ու թեման փակվեց։ Հիմա մտածում եմ, որ նա ճիշտ վարվեց։ Առանց այդ օգնության էլ ես ընդունվեցի ուսումնարան, հետագայում սովորեցի նաեւ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Այդ տարիներին ստեղծվեց «Սերենադ» կամերային նվագախումբը։ Երիտասարդ նվագախումբ էր, ամենատարիքովը 23 տարեկան էր։ Ինձ հրավիրեցին որպես դիրիժոր։ Սկզբում ինձ համար մի քիչ անսովոր էր. ես ջութակահար էի, սակայն փորձեցի ու ստացվեց։ «Սերենադը» հաջողություն ունեցավ՝ համերգներ, ճամփորդություններ։ Հասկացա, որ դիրիժորությունն իմ կոչումն է։ Ես հաջողակ երաժիշտ եմ, 26 տարեկանից ղեկավարել եմ եվրոպական լավագույն նվագախմբերը, ունեցել եմ հեղինակավոր հրավերներ, արժանացել եմ համաշխարհային հռչակ ունեցող մասնագետների բարձր գնահատականներին։

-Դուք հեռացել էիք հայրենիքից, ապրում, ստեղծագործում էիք Ցյուրիխում, հետո վերադարձաք ու ստանձնեցիք ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի աշխատանքը։

-Նախ՝ ես երբեք հայրենիքից չեմ հեռացել։ Այո՛, ես աշխատել եմ Ցյուրիխում, սակայն երբեք կապը չեմ կտրել Հայաստանի հետ, միշտ եղել եմ հայրենիքում, համերգներ եմ ունեցել։ Երբ իմացա, որ Լորիս Ճգնավորյանը հեռանում է Հայաստանից, ու հայտարարված է մրցույթ գլխավոր դիրիժորի թափուր տեղի համար, որոշեցի մասնակցել։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր հեռանալով երկրից՝ լիովին ձուլվում են եվրոպական մշակութային կյանքին ու այլեւս հետ չեն նայում։ Գուցե երաժշտական կարիերայի, առավել եւս՝ ֆինանսական առումով երեւանյան ելույթները շահավետ չեն, սակայն կա մեկ ուրիշ՝ հոգեբանական, բարոյական խնդիր՝ դեպի ակունք, դեպի սկիզբ վերադարձի ֆենոմենը։ Թռիչքդ որքան էլ գեղեցիկ ու երկնամերձ լինի, պիտի վերադառնաս եւ կանգնես քո հողին, ուժ, ոգի, ներշնչանք հավաքես նոր թռիչքների համար։ Այդպես են ապրում բոլոր ազնիվ արվեստագետները, որոնք դուրս են եկել միջազգային երաժշտական ասպարեզ:

-Հայրենասիրության մասին եք խոսում…

-Ես երբեք հայրենասիրության մասին չեմ խոսում, ես չեմ հասկանում այն արվեստագետներին, ովքեր խելոք հայացք ընդունած` ճառեր են ասում եթերից, խորհուրդներ են տալիս, առավել եւս՝ չեմ հասկանում դժգոհների, բողոքավորների չարագուշակ հանգերգը… Նա, ով հայրենասիրությունը դարձնում է կեցվածք ու նպատակ, հայրենասեր լինել չի կարող։ Հայրենիքին տվածը ո՛չ բարեգործություն է, ո՛չ խղճի պարտք, այլ… ինքդ քեզ տալու պես է։ Երբ արտասահմանում համերգների եմ լինում ու տեսնում եմ, թե իմ հայկական ազգանունն ինչպես է մարդկանց շուրթերին արթնացնում Հայաստան բառը, սիրտս հրճվում է։ Երբ արտերկրի երաժիշտ ընկերներս սկսում են հանրագիտարաններում տեղեկություններ փնտրել Հայաստանի մասին ու հայկական մշակույթին առնչվող գրքեր են կարդում, ոգեւորվում եմ։ Երբ որեւէ մեկը վատ է խոսում Հայաստանի մասին, զայրույթով եմ լցվում, վիճում եմ, վիրավորվում եմ։ Ինչո՞ւ… չգիտեմ։ Կարիք էլ չկա հասկանալու։ Ես տղայիս երբեք չեմ ասել, որ պետք է սիրել Հայրենիքը, սեփական ծննդավայրը, հողը, ազգակիցներին, մշակույթը, սովորույթները… բայց նա տարված է Հայաստանով, ու այլ կերպ լինել չէր կարող։

-Ի՞նչ դեր ունի հայ ազգային երաժշտական մշակույթը եվրոպական մշակութային ժառանգության մեջ։

-Նախ` ես այնքան էլ լավ չեմ հասկանում, թե դուք հայ երաժշտական մշակույթ արտահայտության մեջ ներմուծելով ազգային բառը, ի՞նչ եք մասնավորեցնում։ Արամ Խաչատրյանը հայ մեծ կոմպոզիտոր է, թե որքանով է նա ազգային, ես այդ մասին չեմ մտածել ու չեմ ուզում մտածել, նույնը Բախը, Մոցարտը։ Ես նվագում եմ Մանսուրյանին, որովհետեւ նա մեծ կոմպոզիտոր է եւ ոչ այն պատճառով, որ նա հայ է։ Ու եթե ինչ-որ մեկն ասի, որ Մոցարտի ազգային պատկանելությունն ինչ-որ դեր ունի այդ համամարդկային երեւույթի էության ու ընկալման մեջ, ես չեմ հասկանա։ Ինչպես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ Խաչատրյանն ավելի մեծ է, քան Բրամսը, քանի որ Խաչատրյանը հայ է։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր առանց ճանաչելու համաշխարհային մշակույթի մասշտաբները, խորքերը, խոսում են այդ ժառանգության մեջ հայ մշակույթի բացառիկ տեղի ու դերի մասին, եւ Հայաստանին վերապահում առաջնության դափնին։ Այս սնապարծությունը մեզ ոչինչ չի տվել ու չի տալու։ Մեզանից բացի ուրիշ ազգեր էլ են մշակույթ ստեղծում, եւ, մեղմ ասած, մեզանից ոչ պակաս։ Մենք եվրոպական երաժշտական մշակույթում կանք առանձին անուններով, իսկ ազգի ընդհանուր երաժշտական մակարդակը հետնապահ է:

-Որո՞նք են այն հիմքերը, որոնց հենվելով պիտի ոտքի կանգնենք, քայլենք առաջ, մեր համազգային երազանքները իրականացնելու ուժ գտնենք:

-Պետք է կարողանանք անկեղծ, շիտակ, համարձակ նայել ճշմարտության աչքերին ու գնահատել մեր հնարավորությունները: Ինքնախաբկանքը ոչինչ չի տալիս ու չի տալու: Պիտի կարողանանք ազնվորեն, առանց ինքներս մեզ խնայելու խոստովանել մեր սխալները, բացթողումները ու դրանք չկրկնելու որոշում կայացնել: Պիտի ճիշտ գնահատենք մեզ սպասվող դժվարությունները, և գործը պիտի գտնի իր տիրոջը, հաջողելու ուրիշ ձև չկա:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:03 Երկու տասնյակ մոպեդի ու մեքենայի անհետացման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 10:45 Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե Այսօր, 10:41 Արմավիրի մարզում 42-ամյա տղամարդը փորձել է ցած նետվել կամրջից, հաջողվել է փրկել նրա կյանքը Այսօր, 10:38 Շվեդ պատգամավորը դրական է գնահատում «Խաղաղության խաչմերուկը» և այդ ուղղությամբ Երևանի ջանքերը Այսօր, 10:34 Ադրբեջանում սուգ է հայտարարվել Այսօր, 10:24 Ինչո՞ւ Նիկոլն արհեստականորեն սկսեց բանավեճի թեման, պատրաստվում է ՀՀ-ն տանել նոր փորձության. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:03 Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենը կաշխատի 07:00-ից մինչև 02:00-ն Այսօր, 09:53 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:51 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը կվերադարձվի Ջրաշեն համայնքին. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը Այսօր, 09:31 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Այսօր, 09:26 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել Այսօր, 09:25 «Փաստ». Իշխանությունը պահպանելու համար ոչ ադեկվատ դիսկուրսը որքան է շարունակելու Փաշինյանը Այսօր, 09:24 «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար Այսօր, 09:21 «Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել Այսօր, 09:19 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան Այսօր, 09:17 «Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին Այսօր, 09:14 «Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու Այսօր, 09:12 «Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից 25/12/2024 22:15 Բոուենի հիվանդություն. բուժման տարբեր մեթոդներ կան 25/12/2024 21:57 Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին 25/12/2024 21:35 Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին 25/12/2024 21:21 Goal.com-ը ներկայացրել է 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկը 25/12/2024 20:55 Առաջարկել են 5 ոստիկանի ազատել ծառայությունից 25/12/2024 20:32 ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը, քանի որ Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս․ Զախարովա 25/12/2024 20:10 Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում 25/12/2024 19:53 Ադրբեջանն ակտիվորեն պատրաստվում է նոր ռազմական ագրեսիայի, Հայաստանի գործող վարչախումբը ոչ մի կերպ չի հակազդում․ «Հայաքվե» 25/12/2024 19:28 Պուտինը ԱՊՀ երկրներին կոչ է արել համագործակցել 25/12/2024 19:07 Ռուսաստանին հրադադարը ձեռնտու չէ․ Լավրով 25/12/2024 18:45 Իջման Սուրբ Սեղանի առջև Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաներին դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճաններ են տրվել (Տեսանյութ) 25/12/2024 18:28 Բուժական սովապահության առանձնահատկությունները. Ինչ անել, որ օրգանիզմին վնաս չհասցվի 25/12/2024 18:10 Մալուխներ ու սարքավորումներ են գողացել Մասիսում գտնվող գործարանի տարածքից 25/12/2024 17:54 Հունվարի որ օրերին 12-րդ դասարանցիները պետական ավարտական քննություններ կհանձնեն 25/12/2024 17:38 Մահացել է քանդակագործ, նկարիչ Օհան Պետրոսյանը 25/12/2024 17:24 Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները 25/12/2024 17:08 «Կիլիկիոյ Հայոց թագավորութիւն․ կարողութեամբն Աստուծոյ» խորագրով ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 25/12/2024 16:53 «Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսի մետրը, դա էր պատճառը, որ աղբահանության վարձը բնակարանում փաստացի ապրողների թվով էր հաշվարկվում»․ Արթուր Խաչատրյանը՝ նոր թանկացման մասին 25/12/2024 16:38 Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել 25/12/2024 16:30 Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ 25/12/2024 16:27 Արթիկի 17-ամյա բնակիչը 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու 25/12/2024 16:17 Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին 25/12/2024 16:15 Լևոն Քոչարյանի օգնականի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց 25/12/2024 16:08 Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունից․ Պեսկով 25/12/2024 16:00 Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը «անիծել» է Նիկոլ Փաշինյանին. գործը կգնա դատարան 25/12/2024 15:51 Քովիդ թեստս կրկին դրական է. Փաշինյան 25/12/2024 15:43 ՀՀ-ում տրամաբանությունը «թարս է աշխատում». ամբողջ աշխարհում ընդդիմությունն է իշխանությանը կանչում բանավեճի. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:38 Բարև ձեզ, այսպես կոչված, սպորտային լրագրողներ. Փաշիկ Ալավերդյանը նեղվել էր մարզական լրագրողների քվեարկության արդյունքներից 25/12/2024 15:32 Պետք չի մութ սենյակում սև կատու փնտրել. վարչապետն ասել է, թե ինչու չի մեկնել ՌԴ. Կոնջորյան (Տեսանյութ) 25/12/2024 15:15 ԱՊՀ երկրների հետ ՌԴ ապրանքաշրջանառությունն աճել է 10,6%-ով և կազմել 93 մլրդ դոլարից մի փոքր ավելի 25/12/2024 15:08 Անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է 7 վթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ 25/12/2024 14:55 Առկա պարտքը հաշվանցելու որոշակի երկխոսություն կա ռուսների հետ. Հովհաննիսյան 25/12/2024 14:46 Ռուսները դիտարկում են Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը 25/12/2024 14:39 Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ 25/12/2024 14:36 Կրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է. Դանիելյան 25/12/2024 14:22 Շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 25/12/2024 13:48 Առօրյա կյանքով ապրող մարդկանց պատուհասած ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել. Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին 25/12/2024 13:46 Վրաստանում ադրբեջանցի զինծառայող է մահացել 25/12/2024 13:37 Կրեմլից ակնկալում են, որ Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին 25/12/2024 13:28 Պաշտոնը ստանձնելուց առաջ պարտքով փող վերցնելը կոռուպցիա՞ է. հայտարարագրում վրիպակ է եղել. Հովհաննիսյան (Տեսանյութ) 25/12/2024 12:53 Բյուջեի եկամուտների գծով 200մլրդ դրամի աննախադեպ թերակատարման վրա ազդել է մի քանի գործոն. նախարար 25/12/2024 12:37 ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր 25/12/2024 12:27 Հույս ունենք, որ եկամտահարկի վերադարձի սահմանափակումից շինարարությունը չի դադարելու և տեմպը տեղափոխվելու է Երևանից դուրս. Նախարար 25/12/2024 12:11 Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու 25/12/2024 12:03 «Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներին 25/12/2024 12:00 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 25/12/2024 11:58 Այո՛, հնարավոր է ինչ-որ մարդիկ դեռևս կարողանան գործել ստվերի դաշտում, բայց դա ավելի ռիսկային ու ծախսատար է դարձել. Նախարար 25/12/2024 11:47 Նիկոլ Փաշինյանը սպասում է COVID թեստի բացասական արդյունքի վերահաստատմանը. նախկին նախագահներին բանավեճի օր և ժամ առաջարկված չէր 25/12/2024 11:38 Երևանում օդի աղտոտվածության մասին տվյալների աղբյուրները որևէ կերպ չեն կարող համարվել հավաստի և պրոֆեսիոնալ. Արսեն Թորոսյան 25/12/2024 11:34 Գնումների ոլորտում մեծ հաջողություն ունենք, նվազել են մեկ անձից գնումները. Վահե Հովհաննիսյան 25/12/2024 11:27 Շատ դրվագներում շատ հոգատար ենք հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 11:20 Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների համատեքստում. Իշխան Սաղաթելյան 25/12/2024 11:15 Ամանորին հրաշք չի լինի, եթե պատրաստ չենք հրաշք գործելու.Տեր Եսայի քահանա Արթենյան 25/12/2024 11:10 Հայտնաբերվել են սմարթֆոններ և արգելված այլ իրեր ու պարագաներ. ՌՈ-ն 2024-ին զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել է 6842 կանխարգելիչ միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր 25/12/2024 11:07 Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում 25/12/2024 11:03 2024-ին մեր աշխատանքը կարելի է գնահատել հաջողված. պետական պարտքի մակարդակը սպասվում է 50%-ի շրջանակներում. Ֆինանսների նախարար (Տեսանյութ) 25/12/2024 10:56 Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը 25/12/2024 10:48 Քանի՞ չվերթ է իրականացվել Երևանից Բաքու վերջին 5 տարում 25/12/2024 10:36 ՄՊՀ-ն բենզալցակայանների է տուգանել՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար 25/12/2024 10:32 Բախվել են թիվ 45 երթուղու ավտոբուսն ու «Mitsubishi»-ն. կան վիրավորներ 25/12/2024 10:28 Հրդեհ՝ մեքենայում․ վիրավոր կա, իսկ մեքենան վերածվել է մոխրակույտի 25/12/2024 10:23 Ադրբեջանը ոչ միայն մարսել է իր ագրեսիվ գործողությունները, այլև տարածքային նկրտումներ է դրսևորում ՀՀ տարբեր մարզերի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան 25/12/2024 10:13 Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան» կամ «միջանցք» նարատիվները չպետք է տեղ ունենան բանակցություններում. Լուազո 25/12/2024 10:01 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 25/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 25/12/2024 09:51 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 25/12/2024 09:43 Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները․ ՊՆ 25/12/2024 09:02 «Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը 25/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը 25/12/2024 08:58 «Ժողովուրդ». ՀՀ իրավապահները կոկաինի գործով իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ 25/12/2024 08:57 «Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում 25/12/2024 08:55 «Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից 25/12/2024 08:53 «Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը 25/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի 25/12/2024 08:49 «Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ 25/12/2024 07:10 Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկների ղեկավարների գագաթնաժողովին, նա քովիդի դրական ախտորոշում է ունեցել 24/12/2024 22:15 Շարժիչ նեյրոնի հիվանդություն․ ախտանշանները 24/12/2024 22:04 Ձյուն կգա 24/12/2024 21:44 Իր իշխանության 6 տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս, Նիկոլի մտքով ինչու՞ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին․ Զաքարյան 24/12/2024 21:33 Ռուսական կողմը կրակի տակ է պահում կարևոր մայրուղիներից մեկը, որտեղով իրականացվում են Ուկրաինայի զինված ուժերի մատակարարումները