24/05/2024 15:07
«Կարին»-ը մայիսի 31-ին հրավիրում է Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր
«Կարին»-ը մայիսի 31-ին հրավիրում է Կասկադ՝ սովորելու հայկական ավանդական պարեր։
«Վերականգնելով սիրելի ավանդույթը՝ ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ավանդական երգի-պարի խումբը և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հրավիրում են բոլոր ցանկացողներին՝ սովորելու հայկական ավանդական պարեր:
Պարային հանդիպումը տեղի կունենա մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ից մինչև ուշ երեկո՝ «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադ):
Մուտքն ազատ է բոլորի համար»,- ասվում է հաղորդագրությունում։