24/05/2024 09:51
«Հրապարակ». Թուրքիան պայման է դրել` մինչև Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, սահմանը չի բացվելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Թուրքիայի սահման` Մարգարայի անցակետ է ուղեկցել ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին և ներկայացրել է, որ սահմանային անցակետը պատրաստ է` «սպասարկման սրահ, խոր զննման անգար, բեռների ձևակերպման համար տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, բարեկարգ հրապարակ, միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ՝ տեխնիկական սարքավորումներով»։
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել. Թուրքիան պայման է դրել` մինչև Ադրբեջանի բոլոր պահանջները չկատարվեն, չի բացվելու: Բայց, դատելով ՀՀ իշխանությունների ոգևորությունից և ԵՄ դեսպանի հետաքրքրվածությունից, այդ օրը հեռու չէ»։