25/05/2024 18:26
«Որովհետև մարդը հայրենիք ունի»․ Ձերբակալել են Շարժմանը զորակցություն հայտնած Շահնազարյանին և նրա ղեկավարած ընկերությունում աշխատող այլ անձանց
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալու համար հետապնդում են նաև գործարարների։ Այդ մասին հայտնել է Բագրատ Սրբազանը։
«Այսօր շատ պատվական մարդու, ով տարիներով ծառայել է մեր պետությանը, իրենց գործարանն են մտել, հարկային խուզարկումներ կատարել և ձերբակալել։
Շահնազարյան գինու-կոնյակի գործարանը, որը բացեիբաց մեր աջակիցն է, այսինքն՝ ոչ թե մեր, այլ ճշմարտության։ Ինձ հետ է եղել միշտ, անհատույց, այն եզակի գործարարներից է, որն անթաքույց է գործել, որովհետև մարդը հայրենիք ունի»,- ասել է Սրբազանը։
ՔԿ-ից էլ հայտնում են, թե գինու և կոնյակի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող «Շ…» («Շահնազարյան»,–խմբ.) ընկերության գլխավոր տնօրեն Ս.Շ.-ն, տնօրեն Հ.Շ.-ն (Հայկ Շահնազարյան,–խմբ.) և գլխավոր հաշվապահ Մ.Ա.-ն «խեղաթյուրված տվյալներ են ներկայացրել հարկային մարմիններին և 88.190.429 ՀՀ դրամ «լվացել»։ Բնորոշումները Քննչական կոմիտեինն են։