25/05/2024 16:26
Սրբազան պայքարը մոլորակի վրա մեր ապրելու իրավունքը վերահաստատելու, մեր ինքնությունը պահպանելու, ինքնամաքրվելու, ի վերջո, մեր Հայրենիքի վերջին կտորը պահելու համար է. Կամո Աթայան
Ոչ միայն Հայաստան պետությունն է անելանելի վիճակում, այլև ՀՀ տեսլականի առումով՝ յուրաքանչյուր մտածող ու մտահոգ հայ՝ անկախ ապրելու վայրից ու սեռից…
Այն, որ մտածված կերպով վերջին տասնամյակներին ու հատկապես ,ճակատագրական մեծ սխալից ՝ 2018-ից հետո, մեզ փորձել են մասնատել,իրար հետ թշնամացնել, սպիտակների ու սևերի բաժանել և արդյունքում 2020-2023թթ մեծագույն պարտությունն ու ազգային ողբերգությունը, որպես «հաղթանակ» ներկայացնել, արդեն իսկ պարզ է…
Վաղուց արդեն պարզ էր նաև, որ ՀՀ քաղաքական ուժերը չունեն այնքան հեղինակություն ու վստահության պաշար, որ Հայրենիքի վերջին կտորը փրկեն …
Նման իրավիճակում ժողովուրդը որպես փրկության միակ և միգուցե վերջին հույս կրկին պետք է համարեր Հայ Առաքելական Եկեղեցին: Այդպես էլ ինքնաբերաբար տեղի ունեցավ և արդյունքում նկատելի է, որ արժման առաջնորդությունը վստահաբար ստանձնած կիրթ, հայրենասեր Բագրատ Սրբազանը պետք է ստանձներ նաև ազգային առաջնորդությունը:
Միաժամանակ նկալելի էր, որ անընդհատ թափ հավաքող շարժմանը պիտի միանան քաղաքական կուսակցություններ, մտավորականներ,մշակույթի գործիչներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ ու նման իրավիճակում որպեսզի խանդի տեսարաններ չլինեն, կամ դրանք նվազագույնի հասցվեն, կարծում եմ, անհրաժեշտ է Հայ ժողովրդին ներկայացնել շարժման հստակ ճանապարհային քարտեզը՝
Հնարավորինս լայն ժողովրդական համախմբմամբ իշխանազրկել վերջին տարիների մեր բոլոր պարտությունների,ողբերգությունների գլխավոր մեղավոր ու պատասխանատու, ազգակործան,հայասպան,արցախասպան թայֆային և նրա պարագլխին,
Կազմավորել ժամանակավոր, ազգային արհեստավարժներից կազմված կառավարություն, որը գերմարդկային, գերպետական, գերհայեցի ճիգերի շնորհիվ պետք է հնարավորինս կարճ ժամանակահատվածում /մեկ տարվա ընթացքում/ կասեցնել ՀՀ-ի անկումը, ու բարվոք բանակցային,քաղաքական ու դիվանագիտական մթնոլորտ ու միջավայր ստեղծել հետագայի համար:
Միայն անցումային այդ կարևոր, անհրաժեշտ ու չնորմավորված ճանապարհը անցնելուց ու որոշակի կայուն վիճակ ստեղծելուց հետո կարելի է ժողովրդավարության տառին ու ոգուն համապատասխան ընտրություններ կազմակերպել ու բնականոն ձևով, աշխարհին հատուկ կարգով պետությունը զարգացնել:
Այս պայքարը էությամբ համաժողովրդական ու հայրենասիրական է,և ոչ մի քաղաքական միավոր,կուսակցություն իրավունք չունի ժամանակավրեպ, վերադաս, պառակտող քայլերի ու քաղաքական դիվիդենտներ շահելու, իսկ շարժման հաղթանակով ձևավորված կառավարությունը պետք է լինի վերկուսակցական՝ միայն ու միայն պրոֆեսիոնալիզմի ու հայրենասիրության հատկանիշներով ձևավորված փրկության կառավարություն…
Մի բան էլ ակնհայտ է, որ կուսակցությունների մասին օրենք պետք է ունենալ ու սահմանափակումներ պետք է դնել, հակառակ դեպքում հայկական բնակավայրերի բոլոր թաղերը ստեղծելու են իրենց տանիք-կուսակցությունները ու ավելին են մասնատելու ժողովրդին:
Ակնհայտ է նաև, որ քաղաքական ու իրավական գնահատական պետք է տրվի անկախության տասնամյակների իշխանությունների գործունեությանը և մշակված ու ընդունված ազգային միասնական գաղափարախոսության հենքի վրա քայլ առ քայլ պետք է լուծվի մեր ազգային խնդիրները՝ այդ թվում Արցախի հարցը, որը մեր հետագա լինելիության ողնաշարն է…
Հ.Գ.Հստակ ուրվագծված է տեղի և թուրքական զույգ իշխանությունների/ինչու ոչ՝ նաև արևմտյան/ համատեղ աշխատանքի ալգորիթմը՝ ,, ողբերգություններից հետո,դու տեղում ջարդելով,խաբելով,սիրաշահելով հպատակեցնում հայ ես ժողովրդին, իսկ մենք ապահովում ենք քո իշխանության մնալը և անվտանգությունը՝ ի վնաս հայերի լուծելով գոյություն ունեցող ամենաբարդ հարցերց մեկը՝ հայկականը,, …