25/05/2024 17:47
«Կեղծ տեղեկատվություն է»․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը՝ իշխանական աղբյուրների տարածած լուրերի մասին
Իշխանական և իշխանությանը հարող տելեգրամյան ալիքները ինֆորմացիա են տարածում, թե երեկ Բագրատ Սրբազանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ականների մասնակցությամբ փակ հանդիպում է տեղի է ունեցել։ Ինչ-որ աղբյուրների հղում անելով՝ գրել են իբր նախատեսվող գործընթացների մասին։
Հանդիպման իսկությունը պարզելու համար Yerevan.Today-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։
«Այդ կեղծ տեղեկատվությունը հորինվել է իշխանական ֆեյքային կոյուղում, այդ իսկ պատճառով արձագանքելն անիմաստ է»,- ասել է Բագրատ Միկոյանը։