25/05/2024 16:10
Հայոց ցեղասպանության հարցը պետք է լինի մեր կյանքի բոլոր շերտերում․ Բագրատ Սրբազան
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին մասնակցող Բագրատ Սրբազանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին՝ ընդգծելով՝ այդ հարցը պետք է առկա լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում։
«Մեզ համար, որպես ազգ, շատ կարևոր է, որպեսզի հատկապես Ցեղասպանության հարցը, որովհետև մեր բոլոր խնդիրներն այս պահին անխուսափելիորեն ածանցվում են դրանից, զգացմունքային ու միայն պահանջատիրության դաշտից տեղափոխվի համակարգային բանականության դաշտ, տարածվի մեր կյանքի բոլոր շերտերի, ոլորտների մեջ՝ որպես գաղափարաբանություն»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա ընդգծեց նաև՝ մեր հայացքները պետք է ուղղենք դեպի ազգի ներուժը, ոչ թե աշխարհի այս կամ այն բևեռին։
«Նախ ինքներս մեզ պետք է ուժավորենք, ինքներս մեզանից չօտարանանք»,- ասաց Սրբազանը։