25/05/2024 17:38
Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը ուխտագնացություն է տեղի ունեցել դեպի Տաթևի վանական համալիր
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուխտագնացություն դեպի Տաթևի վանական համալիր:
Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում Վազգեն Սրբազանի հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթք Ադրբեջանի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների ազատման համար:
«Տաթևը հայոց հոգևոր և ազգային-ազատագրական վերածննդի խորհրդանիշներից է։ Այսօր շատ կարևոր է ներշնչանք և ուժ ստանալ մեր ազգային-հոգևոր ակունքներից՝ մեր նոր զարթոնքի համար։ Մեր խոցված ազգային արժանապատվությունը վերականգնելու, հուսահատությունների ու հիասթափությունների կորստաբեր շղթան կոտրելու համար նաև խիստ կարևոր է Բաքվում պահվող մեր գերիների շուտափույթ և ապահով վերադարձը հայրենիք», -ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Նախաձեռնությանը միացել են մեկ տասնյակից ավելի հեղինակավոր կազմակերպություններ և շուրջ հազար ուխտավորներ: