25/05/2024 10:21
«Հրապարակ». Վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրա, որ հանրահավաքի չգնան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 26-ի հանրահավաքին ընդառաջ վարչակարգը ողջ լծակներով աշխատում է արցախցիների վրա, որ հանրահավաքի չգնան: Ոմանց դրամական խոստումներ են տվել, մյուսների վրա իրավապահներն են աշխատում։ Նախօրեի ուշ երեկոյան անհեթեթ վարույթ հարուցեցին, խուզարկեցին, ապա տնային կալանք սահմանեցին Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ:
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Շամիրյանը սրբազան պայքարի ակտիվ մասնակիցներից է, նա բոլորին կոչ է անում մասնակցել և ազատվել իշխանություններից:
Իշխանությունը մոտ չորս տասնյակ այդպիսի «ակտիվիստի» ցուցակ ունի, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատում են. ոմանց հետ իրավապահները զրույցներ` «բացատրական» աշխատանքներ են տանում, մյուսների նկատմամբ շինծու քրեական վարույթներ են հարուցում։ Սակայն արցախցիները չեն պատրաստվում նահանջել, մեզ ասացին, որ արցախյան պաշտոնատար շրջանակներն այս անգամ ավելի համակարգված են աշխատում, հանրահավաքին մասնակցելու կազմակերպչական հարցերն էլ են լուծում` մարզերից Երևան հասնելու»։