26/05/2024 10:03
Եղանակային վատ պայմանների հետևանքով կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները
Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված՝ վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:
Տոմսերի վերադարձի վերաբերյալ
Այն ուղևորները, որոնք տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով՝ օգտվելով առցանց գնման հարթակից:
Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:
«Հարավկովկասյան երկաթուղին» հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։