26/05/2024 19:32
Համազգային հանրահավաքի ու երթի մասնակիցները Պռոշյան փողոցում են, մոտենում են Փաշինյանի առանձնատանը
Համազգային հանրահավաքի ու երթի մասնակիցներն այժմ Պռոշյան փողոցում են, մոտենում են կառավարական առանձնատներին, որի պարիսպների մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։
Ամբողջ քաղաքում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում, ԱԺ-ի, կառավարության, ԱԳՆ-ի մոտ ևս մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացրել։
Երթը շարունակվում է։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանն այսօր վերահաստատեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ու Համազգային հանրահավաքի մասնակիցների հետ այժմ երթով գնում է Նիկոլ Փաշինյանի առանձնատուն՝ նրան հանդիպելու ակնկալիքով։