26/05/2024 11:51
Արտակարգ իրավիճակ՝ Նորագավիթի փոքր կամրջի մոտ, անձրևաջրերը «բլոկադայի» են ենթարկել ճանապարհը
Այսօր՝ մայիսի 26-ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի փոքր կամուրջի տակ, հեղեղատարի խցանման պատճառով անձրևաջրերը ողողել են ողջ տարածքը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ովքեր երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են։