26/05/2024 17:35
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, վարչապետի թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, պետք է ձևավորվի անցումային կառավարություն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)
Այս շարժումը Ավետյաց երկիր ունենալու մասին է, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ այդ նպատակին հասնելու համար վերահաստատելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։
«Այս ճանապարհի խոչընդոտն այսօրվա իշխանությունը, հատկապես նրա ղեկավարն են, և հետևաբար, նա պետք է հեռանա»,- ասաց Սրբազանը։
Հանրահավաքի մասնակիցները ծափերով ու «Հեռացիր» վանկարկումներով ուղեկցեցին նրա խոսքը։
«Այսօր այս հանրահավաքն ազդարարում է մեր պայքարի երրորդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է։
Դուք հստակություն եք պահանջել․ ինչպես նշել եմ նախորդ անգամ, վարչապետի թեկնածուն պետք է լինի վերկուսակցական։ Չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ։ Պետք է ձևավորվի անցումային կառավարություն, որը կլինի Հաշտության կառավարություն»,- ասաց Սրբազանը։