26/05/2024 18:04
Հրավիրում եմ հանդիպել որպես տղամարդ. Բագրատ Սրբազանը հանրապետության հրապարակից կգնա կառավարական ամառանոց՝ հանդիպելու Փաշինյանին (Տեսանյութ)
Հրավիրում եմ այս ժողովրդին և տասնյակ հազարվորներին հանդիպելու, ոչ միայն որպես գործիչ, այլ նաև որպես տղամարդ. Հանրապետության հրապարակից դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Սրբազանը։
«Եթե երբևէ չես գալու, բնականաբար, սպառված իրավական լեգիտիմությանը զուգահեռ՝ վաղուց նշմարվել էր, հիմա ևս՝ առավել շեշտում եմ, որ բարոյական լեգիտիմություն էլ չունես։ Այս հրապարակից մենք ընթանալու ենք, ես գնալու եմ Կառավարության համար նախատեսված ամառանոց՝ ակնկալելով հանդիպել քեզ»,-ասաց Սրբազանը։
Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին, որ միասին կգնան։ «Միասին ենք գնալու հա՞, բայց վախեցած են սարսափելի»,-ասաց Սրբազանը։