26/05/2024 17:41
Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու (Տեսանյութ)
Այսօր մեզ պետք է հնարավորություն, որ կարողանանք նորից կառուցել մեր երկիրը. Հանրապետության հրապարակից հայտարարեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
«Շատ դժվար փուլ է մեզ սպասում, ժողովո՛ւրդ, մենք պետք է այդ դժվարությունը հաղթենք, հասկանանք, որ ով էլ ստանձնեց պատասխանատվություն, սա նրա համար լինելու է իր կյանքի ամենաբարդ ծառայությունը։ Հայաստանը երբեք այսքան ծանր վիճակում իշխանություն չի փոխել։ Մեզ պետք է մեկը, ով կարող է վերցնել այդ պատասխանատվությունը, համախմբել բոլորին, և կապված չլինի ոչ մեկից, բացի սեփական խղճից, ժողովրդից ու պետության շահից։
Գուրգեն Մելիքյանը հիշեցրեց, որ մի ամիս եղել են հանդիպումների ու խորհրդակցությունների մեջ, բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ քաղաքական կուսակցություններից, մինչև հասարակական գործիչներ։
«Ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է։ Եվ կա արդեն հստակ ձևավորված համախոհություն քաղաքական ուժերի ու ժողովրդի մոտ, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պետք է լինի նաև վարչապետ»,-ասաց նա։
«Սրբազա՛ն վարչապետ»,- վանկարկեց ժողովուրդը։