26/05/2024 20:55
ժամը հասել է, որ Դուք խաղաղ, հանգիստ գնաք․ Ժողովուրդն այնքան բարի ու ազնիվ կգտնվի, որ կերաշխավորի այդ խաղաղ գնալը․ Սրբազանը՝ Փաշինյանին
«Ոչ միայն Դուք՝ որպես քաղաքական գործիչ, ես՝ որպես հոգևորական, այլ նաև որպես տղամարդ եկեք հանդիպման։ Հուսամ, որ չեք խուսափի, թեպետ համոզված եմ, որ ռիսկ չեք անի»,- ասաց կառավարական առանձնատան մոտ գտնվող Բագրատ Սրբազանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ում հանդիպման է հրավիրել։
«Չգիտեմ՝ ինչպես եք նայելու աչքերիս մեջ․ այնպես, ինչպես Կիրանցու՞մ էիք մի քանի օր առաջ նայում մարդկանց և երդում-պատառ անելով՝ խոսում։ Բայց այո, ժամը հասել է, որ Դուք խաղաղ, հանգիստ, առանց որևէ ավելորդ շարժումների՝ ուղղակի գնաք։
Կարծում եմ՝ այս ժողովուրդն այնքան բարի ու ազնիվ կգտնվի, որ կերաշխավորի այդ խաղաղ գնալը»,- ասաց Սրբազանը՝ դիմելով Փաշինյանին։