26/05/2024 18:24
Եթե այսօր հրաժարականի պահանջը չկատարվի, վաղը, առավոտյան ժամը 08։00-ից սկսած՝ անհնազանդության գործողություններով ստիպելու ենք ընդունել ժողովրդի պահանջը․ Բագրատ Սրբազան
Երթով դեպի Նիկոլ Փաշինյանի առանձնատուն գնալուց առաջ Բագրատ Սրբազանը նախապես հայտարարեց՝ եթե այսօր Նիկոլ Փաշինյանը չկատարի հրաժարականի պահանջը, վաղվանից ժողովրդի կողմից գործողություններ են սկսվելու։
«Այս րոպեից ուզում եմ ասել՝ եթե մեր պահանջները չիրականանան, վաղը՝ առավոտյան ժամը 08։00-ից, անհնազանդության, բողոքի գործողություններով, յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ ստիպելու ենք հաշվի նստել ժողովրդի իշխանության պահանջի հետ։
Անհնազանդության, բողոքի խաղաղ գործողություններով ստիպելու ենք ընդունել ժողովրդի պահանջը։ Աշխատանքից ազատելու ենք այն մարդկանց՝ իրենց ղեկավարով հանդերձ, ովքեր մինչև այսօր կեղեքել են մեր մտավոր ու ֆիզիկական կյանքը»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը։