26/05/2024 21:30
«Մեր ասելիքն ասված է․ Եթե տղամարդկություն ունի, կհանդիպի, եթե ոչ, ստիպված կլինի»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ պայքարը շարունակվում է
Նիկոլ Փաշինյանը չեկավ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման։
«Հանդիպման մեր հրավերը բաց է մնում»,- ասաց Սրբազանը՝ կառավարական առանձնատան մոտ։
«Մենք այստեղ այլևս ասելիք չունենք, մեր ասելիքն ասված է։ Եթե տղամարդկություն ունի, եթե կարծում է, որ դեռ ասելիք ունի մեր երկրում, կգա, կհանդիպի կամ ձևը կգտնի հանդիպելու, եթե ոչ, ստիպվա՛ծ կլինի հանդիպելու, որքան էլ իրեն փորձնի թաքցնել ոստիկանների թիկունքում»,- հավելեց Սրբազանը։
Բագրատ Սրբազանը հայտարարեց նաև՝ Ճշմարտության հաղթանակին հասնելու են։ Վաղվա կոնկրետ գործողությունները քննարկելու համար երթի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։