26/05/2024 16:46
Հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժածներին
Հանրապետության հրապարակում Համազգային հանրահավաքն սկսվեց զորակցության խոսքերով՝ ուղղված այսօր Տավուշում և Լոռիում բնական աղետի հետևանքով տուժածներին։
Բագրատ Սրբազանն, աղոթք բարձրացնելուց առաջ, կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել աղետի հետևանքով զոհված քաղաքացու հիշատակը։
«Մեր աղոթքները՝ մեր ժողովրդի հետ Տավուշում ու Լոռիում և ամբողջ Հայաստանում»,- ասաց Սրբազանը;
Հրապարակում աղոթք հնչեց։
Բագրատ Սրբազանը շուտափույթ ապաքինում մաղթեց աղետից տուժածներին։