26/05/2024 17:48
«Անցումային կառավարությունը պետք է լինի հայրենատեր և աստվածասեր»․ Բագրատ Սրբազանը ներկայացրեց օրակարգը, որը պետք է կյանքի կոչվի իշխանափոխությունից հետո (Տեսանյութ)
Անցումային կառավարությունը՝ Հաշտության կառավարությունը, պետք է լինի մասնագիտական կարողություններով, հմտություններով օժտված, պետք է լինի հայրենատեր և աստվածասեր, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Հստակ պետք է ունենա օրակարգային երեք ուղղություններ․
Առաջինը՝ ներքին հաշտության օրակարգ՝ հիմնված արդարության և արդարադատության վրա։
Երկրորդը՝ արտաքին հարաբերություններում պետք է վարի առանց «հակա»-ների քաղաքականություն, ներկա վիճակի սառեցում անի, որը չափազանց դժվար է, որովհետև տեղեկատվության անսահամափակ պակաս կա այս պահին։ Ամեն գնով պետք է սառեցնել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք։ Պետք է ձգտի իրական՝ կայուն խաղաղության՝ ուժին սպառնալիքի կիրառման վերացմամբ, մեր գերների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի իրականացմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական, խորքային բանակցություններ վարելով, ներառյալ՝ արցախցիներիի անվտանգ վերադարձը՝ անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրների լուծմամբ։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո՝ հստակ քարտեզներով։
Երրորդը՝ պետք է պատրաստի արտահերթ կամ հերթական ընտրություններ՝ ազատ և թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինելով՝ առանց հավակնելու մասնակցել այդ ընտրություններին»,- անցումային կառավարության օրակարգը ներկայացրեց Բագրատ Սրբազանը։