27/05/2024 12:54
Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Փաշինյանին հունից հանելու համար. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել է. «Արցախը հանձնեցին, թուրքի յաթաղանի տակ մարդկանց բռնի տեղահանեցին, ունեզրկեցին, Հայաստանում արցախցիներին պահում են նվաստացման ռեժիմի մեջ, բայց չեն բավարարվում։ Հիմա էլ սկսել են քրեական հետապնդումներն՝ ակնհայտ քաղաքական նպատակներով։
Հերթով կալանավորվում են Մարտակերտի, Ասկերանի և Ստեփանակերտի քաղաքապետերը։ Հանրահավաքներին արցախցիների մասնակցությունը բավարար էր Նիկոլ Փաշինյանին հունից հանելու համար։ Արգելք էր դրված՝ Արցախ բառն ասելու, բայց այս օրերին տաբուն կոտրվեց, փողոցներում լսում ենք «Արցախ-Արցախ» հուժկու վանկարկումները։ Սա էլ չի ներվելու։
Քրեական այս հետապնդումները քաղաքապետերի նկատմամբ սկսվել են Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենաները «յուրացնելու» համար, իսկ ի՞նչ պետք է անեին՝ նվիրեին Ալիևի՞ն»,-գրել է նա։