27/05/2024 11:37
Գարգառ գետի վարարումից գիշերը փլվել է նաև Հոբարձի գյուղի կամուրջը
Գիշերը փլվել է Հոբարձի գյուղի կամուրջը, որը տուժել էր Գարգառ գետի վարարումից. հայտնում են բնակավայրի ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի՛ բնակիչներ, վարար անձրևների հետևանքով վնասվել է Հոբարձի բնակավայրի կամուրջը:
Խնդրում ենք երթևեկել Վարդաբլուր տանող ճանապարհով (գերեզմանատան մոտով)»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել է 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։