27/05/2024 10:31
Հորդորեք Տեր հորը՝ թող նորմալ պահի իրեն. Ոստիկանապետ
Ոստիկանությունը օրենքի սահմանում է, հորդորեք Տեր հորը՝ թող նորմալ պահի իրեն, ժողովրդին հորդորի նորմալ պահեն և օրենք չխախտեն. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։
Նա նշեց, թե որևէ մեկին անտեղի բերման չեն ենթարկում․ «Ուրեմն՝ մի բան արել է, որ տանում են, անտեղի ոչ մեկին չեն տանում»։
Նա նշեց, թե չի կարելի, մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքները սահմանափակել։