27/05/2024 10:47
Իշխանությունը սարսափած է․ ճիշտ չեն ընկալել մեր հաշտության օրակարգը. Սուրեն Պետրոսյան
Ոստիկանները բիրտ ձևով են բերման ենթարկում, բայց հավատացեք՝ ոստիկանության գերակշիռ մասը համերաշխ է մեզ հետ, ուզում են, որ շարժումը հաջողի. լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«Դա ընդամենը մի փոքր հատվածի գործելաոճն է։ Համոզված եմ՝ մի փոքր անց, դա էլ չի լինի»,-ասաց նա։
Պետրոսյանը նշեց, որ իշխանությունը ոչ միայն վախեցած է, այլ նաև սարսափած է։ «Բայց դա նշանակում է իշխանությունը ճիշտ չի ընկալել այն օրակարգը, որ մենք ունենք՝ հաշտության օրակարգ, որովհետև այս օրակարգն առաջին հերթին հենց իրենց համար է»,-ասաց նա։
Թե որքանով է արդյունավետ փողոց փակելու մեթոդը՝ ասաց, որ գլոբալ առումով քաղաքը պարալիզացված է և այս պահին դա այն գործիքակազմն է, որը նպատակահարմար են գտել։
«Սա իշխանությանը պարտադրող քայլերից ընդամենը մեկն է, հիմնական պահանջը ժողովրդի լայն պահանջն է»,-ասաց նա։