27/05/2024 18:56
Ադրբեջանը հայտարարել է, որ Ռուսաստանը Ստեփանակերտում հյուպատոսություն կբացի
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն՝ Ռուսաստանն օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այս տարի հյուպատոսություն բացելու մտադրություն է հայտնել։
Հրապարակումների համաձայն՝ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը ադրբեջանցի իր գործընկեր Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շուտով կսկսվեն նախապատրաստական աշխատանքներ։
«Նախատեսում ենք առաջիկայում նախապատրաստական աշխատանքներ սկսել և ակնկալում ենք Ձեր աջակցությունը»,-ասել է նա։