27/05/2024 14:34
Ոստիկաններն ազդանշան տալու համար ծեծել են, գլուխը ջարդել են, հիմա գլուխը կարում են. Սրբազան
Ոստիկաններն ազդանշան տալու համար ծեծել են, գլուխը ջարդել են, հիմա գլուխը կարում են. լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ երիտասարդը գտնվում է 1-ին հիվանդանոցում, բայց չի ցանկանում, որ իր անունը նշեն։
«Այս ամենի պատճառը վախն է, որը փարատելու երկու ձև կա. մեկը՝ պաշտպանվել հազարավոր ոստիկաններով, երկրորդը՝ խմելն է, որ լիցքաթափվեն, վերանան վախերը։ Չգիտեմ՝ էս երկուսից որ մեկի մեջ են»,-ասաց նա:
Սրբազանը «Հինգ իրավապաշտպանների» խմբի իրավապաշտպաններին և պատգամավորներին խնդրեց այցելել հիվանդանոց և տեղեկանալ, թե ինչ է կատարվել այնտեղ։