27/05/2024 14:05
Հունվար-ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է 13.2 %
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 13.2 տոկոսով ավելացել է:
Ըստ ԱՎԿ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 26.8 տոկոսով, շինարարությանը ՝ 13.7 տոկոսով, առևտրի շրջանառությունում ավելացումը կազմել է 26.7 տոկոս, մատուցված ծառայությունների ծավալը՝ 3.9 տոկոսով:
2024–ի 4 ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել է 0.7 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 0.4 տոկոս աճ:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալում այս տարվա հունվար-ապրիլին արձանագրվել է զգալի աճ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 2.4 անգամ է: Ընդ որում՝ արտահանումն ավելացել է 2.8 անգամ, իսկ ներմուծումը՝ 2.1 անգամ: