27/05/2024 12:30
Լկտիաբար ԱՊՊԱ պատահարի դեպք է բեմադրել իրեն վարչապետի թեկնածու հռչակած նախկին սրբազանը. ՔՊ պատգամավոր
ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը գրել է. «Պարզվում է՝ հայրենիքը փրկում են, երբ աղետից հետո բազմաթիվ ճանապարհների անհասանելիության պայմաններում մեքենաներով փակում են կենսական անհրաժեշտության ճանապարհներ: Ավելին՝ լկտիաբար ԱՊՊԱ պատահարի դեպք է բեմադրում իրեն վարչապետի թեկնածու հռչակած նախկին սրբազանը: Սակայն բավականին զգույշ է վարվում մեքենայի հետ, որ հանկարծ շատ չքերծվի սեփական՝ հայրենիքից թանկ գույքը: Դրա գինը լավ է հասկանում:
Մինչ այդ, զուգահեռ իրականությունում մարդիկ իրենց օգնությունն են առաջարկում աղետի գոտում աշխատանքներ իրականացնելու համար:
Այսպիսով, ակնկալում եմ իրավապահ մարմինների արագ արձագանքը՝ այս գործողություններին:
Սիրելի քաղաքացիներ, մեկ անգամ ևս մտածեք մինչ այս անփառունակ շարժմանը միանալն ու այն «սրբազան» կոչելը»:
Նշենք, որ վաղ առավոտյան Բագրատ Սրբազանի մեքենան ԱՊՊԱ պատահար էր գրանցել Սայաթ Նովա - Աբովյան խաչմերուկում։ Աբովյան փողոցը փակվել էր այդ հատվածում։
Տեսանյութն՝ այստեղ։