27/05/2024 22:19
Սպանություն Օձուն գյուղում
Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում՝ Օձուն գյուղում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա գլխին առկա է հարվածի 3 հետք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։